Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Петербургская Осень 2024 միջազգային մրցաշարից

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում սեպտեմբերի 20-22-ին տեղի ունեցած Петербургская Осень 2024 միջազգային մրցաշարին մասնակցեցին Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի 22 մարզիկներ, որոնցից 7-ը վերադարձան մեդալներով․

Գոռ Մակարյան` 6-7տ․ 25կգ 1-ին տեղ
Ալեն Գևորգյան ` 16-17տ․ 55կգ 1-ին տեղ
Գոռ Ներսիսյան` 18+տ․ 84կգ 1-ին տեղ
Լենա Գյուլումյան ` 18+տ․ 68կգ 2-րդ տեղ
Նորիկ Մակարյան` 10-11տ․ 38կգ 3-րդ տեղ
Էրիկ Պողոսյան ` 12-13տ․ 55+կգ 3-րդ տեղ
Հայկ Քառյան `18+տ․ 75կգ 3-րդ տեղ

Մրցաշարին որպես մրցավար մասնակցել է նաև Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, միջազգային կարգի մրցավար Էդգար Մինասյանը։

Շնորհավորում ենք մեր մարզիկներին ու մաղթում նորանոր հաղթանակներ։