Հայկական կարատեի ևս մեկ ձեռքբերում:
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավար, միջազգային WKF Judge B կարգի մրցավար Արտյոմ Վասիլյանը ստացավ WKF Judge A կարգ։
Իտալիայի Վենետիկ քաղաքում ընթացող Աշխարհի կարատեի Մ21 առաջնությունում Արտյոմ Վասիլյանը հաջողությամբ հանձնելով մրցավարական որակավորման հերթական քննությունները բարձրացրեց իր մրցավարական կարգը։
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Արտյոմ Վասիլյանին և մաղթում նորանոր վերելքներ: