ՀԿԱՖ մրցավար Էդգար Մինասյանը կրկին բարձրացրել է իր մրցավարական որակավորման աստիճանը

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, միջազգային կարգի մրցավար Էդգար Մինասյանը ԱՄԷ Ֆուջեյրա քաղաքում կայանալիք` Karate1 Youth League — Fujairah 2025 առաջնության նախօրեին հաջողությամբ հանձնել է WKF (World Karate Federation) մրցավարական որակավորման քննությունները թե’ կումիտե, թե’ կատա մրցաձևերից և բարձրացրել իր մրցավարական որակավորման աստիճանը։

Էդգար Մինասյանը, ով ուներ EKF Kumite Judge A կարգ, դարձավ WKF Kumite Judge B և WKF Kata Judge B:

Շնորհավորում ենք մեր մրցավարին և ցանկանում նորանոր վերելքներ։