Սուրեն Քոսակյանը աշխարհի երիտասարդական լիգայի չեմպիոն

Սուրեն Քոսակյանը աշխարհի երիտասարդական լիգայի չեմպիոն։

Հերթական ոսկե մեդալը WKF պաշտոնական մրցաշարերից. ԱՄԷ Ֆուջեյրա քաղաքում ընթացող Աշխարհի երիտասարդական լիգա — Fujairah 2025 առաջնությունում Սուրեն Քոսակյանը, Junior -76 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մենամարտերը դարձավ մրցաշարի հաղթող։

Նշենք նաև, որ Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակցուհի Մոնիկա Արզումյանը Junior -59 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ տեղը։

Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաղթանակներ։