ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ․ ՏեՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 7-11-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ:
Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ:
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ առաջնության շրջանակում Երևանում կանցկացվի նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը:
«Պատրաստ ենք լավագույնս իրականացնել առաջնության կազմակերպումը, ինչպես նաև ապահովել մեր մարզիկների պատշաճ մասնակցությունը: Վստահ ենք, որ այս միջոցառումը մարզական մեծ տոն կդառնա»,- նշել է Վազգեն Հարությունյանը:
Ի գիտություն բոլոր հավատարմագրված լրատվամիջոցների, մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 18։00–ին: Մրցաշարի առաջին մենամարտերը կմեկնարկեն մայիսի 7-ից, իսկ եզրափակիչ մենամարտերը կանցկացվեն մայիսի 10-ին և 11-ին։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարեք +374 41 51 57 00 հեռախոսահամարով (մրցաշարի մեդիա պատասխանատու Էմմա Սարգսյան)։








