Գագիկ Ոսկանյանը՝ «ПЕТЕРБУРГСКАЯ ОСЕНЬ» միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր

Սեպտեմբերի 19-21-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել լսողության խնդիր ունեցող մարզիկների համար նախատեսված «ПЕТЕРБУРГСКАЯ ОСЕНЬ» միջազգային մրցաշարը, որին մասնակցել է Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Ոսկանյանը։

Մեծահասակների -67 կգ քաշային կարգում, կումիտե մրցաձևում նա գրավել է 3-րդ տեղը։

Շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում նորանոր հաղթանակներ։

Նշենք նաև, որ 2027 թվականից նախատեսվում է անցկացնել լսողության խնդիր ունեցող մարզիկների Եվրոպայի և Աշխարհի առաջնություններ։