Հայաստանի կարատեի ազգային հավաքականը, ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի գլխավորությամբ՝ մեկնեց Փարիզ, մասնակցելու 2025 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլին։
Նշենք, որ հավաքականի 2 մարզիկները՝ Գոռ Ներսիսյանը և Յուրա Զալյանը արդեն ունեն ուղեգիր՝ նոյեմբերի 27-30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։
Եվս 4 մարզիկ՝ Լենա Գյուլումյանը, Անիտա Մակյանը, Սուրեն Հարությունյանը և Միխայիլ Մխիթարյանը հոկտեմբերի 17-19-ը Փարիզում կպայքարեն Աշխարհի առաջնության ուղեգրի համար։





