ՀԿԱՖ գլխավոր մրցավար Արտյոմ Վասիլյանը ստացել է WKF Kumite Referee B կարգի որակավորում

Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի գլխավոր մրցավար Արտյոմ Վասիլյանը, Փարիզում ընթացող Աշխարհի առաջնության որակավորման փուլի նախօրեին, հանձնել է մրցավարական որակավորման քննությունը` ստանալով WKF Kumite Referee B կարգի որակավորում։

Հայկական կարատեի պատմության մեջ սա մեր մրցավարական ամենամեծ ձեռքբերումն է՝ առ այսօր։

Շնորհավորում ենք Արտյոմ Վասիլյանին և մաղթում նոր բարձունքներ։