Սուրեն Հարությունյանը Փարիզում նվաճեց Աշխարհի առաջնության ուղեգիր։
Հայաստանի ազգային հավաքականը Փարիզում ձեռք բերեց Աշխարհի առաջնության իր 3-րդ ուղեգիրը` ի դեմս Սուրեն Հարությունյանի։
75 կգ քաշային կարգում հաղթելով որակավորման փուլի մենամարտերը` Սուրեն Հարությունյանը նոյեմբերին կմասնակցի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայանալիք ` Աշխարհի կարատեի մեծահասակների 2025թ առաջնությանը։
Ակնկալում ենք, որ Սուրեն Հարությունյանը Աշխարհի առաջնությունից նույնպես կվերադառնա հաղթական մեդալով։


