Արծաթե և բրոնզե մեդալներ` BELARUS OPEN մրցաշարից

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 14-16-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած BELARUS OPEN մրցաշարում Հայաստանի կարատեի ազգային հավաքականի մարզիկ Սուրեն Քոսակյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր։

Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։