ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԿԱՐԱՏԵԻ ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ։
Պատմական արդյունք. Հայաստանը կարատեի պատմության մեջ առաջին անգամ մեդալակիր ունի՝ մեծահասակների աշխարհի առաջնությունում:
Նոյեմբերի 27-30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած Կարատեի աշխարհի մեծահասակների առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի մարզիկ Սուրեն Հարությունյանը -75կգ քաշային կարգում, բրոնզե եզրափակչում մենամարտելով ԱՄՆ ներկայացուցիչ Թոմաս Սքոթի հետ` հաղթեց 2։0 հաշվով և դարձավ ԿԱՐԱՏԵԻ ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ և Հայկական կարատեի պատմության մեծ առաջին բրոնզե մեդալակիրը` Աշխարհի առաջնությունից։
Շնորհավորում ենք Սուրեն Հարությունյանին և մաղթում նորանոր հաղթանակներ, ավելի մեծ բարձունքներ ու նվաճումներ։





