Դրամական պարգևներ և շնորհակալագրեր՝ հավաքականի 6 մարզիկներին

Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի տարեկան ամփոփիչ ժողովի ժամանակ, հավաքականի 6 մարզիկները` տարվա ընթացքում ցուցաբերած լավագույն արդյունքների համար, ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով և դրամական պարգևներով.

🥋 Ռոբերտ Հովհաննիսյան — 100.000֏
🥋 Սուրեն Քոսակյան — 100.000֏
🥋 Գագիկ Ոսկանյան — 500.000֏
🥋 Յուրա Զալյան — 500.000֏
🥋 Գոռ Ներսիսյան — 500.000֏
🥋 Սուրեն Հարությունյան — 1.000.000֏

Շնորհավորում ենք մեր մարզիկներին` մաղթելով նորանոր բարձունքներ և հաղթանակներ հետագա առաջնությունների ընթացքում։

*Քանի որ Յուրա Զալյանը գտնվում է զինծառայության մեջ` նրա փոխարեն շնորհակալագիրը և դրամական պարգևը վերցրեց նրա հայրը։