ՀԱՕԿ նախագահը ընդունել է ՀԿԱՖ մարզիկներին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հովհաննես Ծառուկյանը այսօր ընդունել են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանին, Աշխարհի կարատեի բրոնզե մեդալակիր Սուրեն Հարությունյանին և 2025թ․ պատանիների լիգայի հաղթող Նորիկ Մակարյանին։

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզիկներին և արժանացրել դրամական խոշոր պարգևի։