Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս․թ․ փետրվարի 6-ից 8-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող՝ Եվրոպայի կարատեի Մ21 առաջնությանն ընդառաջ անցկացվող մարզչական որակավորման քննություններին մասնակցել է Հայաստանի կարատեի ազգային հավաքականի ավագ մարզիչ Ալբերտ Շիրինյանը, ով բարեհաջող հանձնելով քննությունը՝ ստացել է միջազգային կարգի մարզչի որակավորում։
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Ալբերտ Շիրինյանին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։

