ՀԿԱՖ մրցավար Էդգար Մինասյանը ստացել է EKF Referee B միջազգային որակավորում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, միջազգային կարգի մրցավար Էդգար Մինասյանը Եվրոպայի Մ21 առաջնությանն ընդառաջ բարեհաջող հանձնելով մրցավարական որակավորման քննությունը՝ ստացել է EKF Referee B միջազգային որակավորում։

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Էդգար Մինասյանին և մաղթում նորանոր հաջողություններ։