Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արտյոմ Վասիլյանը և միջազգային կարգի մրցավար Էդգար Մինասյանը Լեհաստանում տեղի ունեցած՝ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության նախօրեին հաջողությամբ հանձնել են մրցավարական որակավորման քննությունները կումիտե մրցաձևից և բարձրացրել իրենց միջազգային որակավորման աստիճանները։
Արտյոմ Վասիլյանը, ով ուներ EKF Referee B կարգ, դարձավ EKF Referee A:
Էդգար Մինասյանը, ով ուներ EKF Judge B կարգ, դարձավ EKF Judge A:
Շնորհավորում ենք մեր մրցավարներին և ցանկանում նորանոր վերելքներ։
