Այսօր Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան և Հայ-Ռուսական համալսարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են երիտասարդների շրջանում սպորտային մշակույթի զարգացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու նման նախաձեռնություններին։
«Մենք մեր բոլոր ռեսուրսները ներդնում ենք սպորտը երիտասարդների համար հետաքրքիր դարձնելու համար: Մեզ համար նշանակալից կլինի, եթե կարողանաք օգտագործել այդ ռեսուրսները: Ֆեդերացիայի հետ համատեղ նախաձեռնությունը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի»,- ընդգծել է Էդվարդ Սանդոյանը:
Իր հերթին Վազգեն Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՌՀ-ի ղեկավարությանը՝ արդյունավետ համագործակցության համար. «Մենք կփորձենք մեր համեստ ներդրումն ունենալ այս գործընկերության զարգացման գործում»:
Պաշտոնական մասից հետո համալսարանի ուսանողների և հյուրերի համար կազմակերպվեց մարզական հոգեբան Իրինա Պոպովայի դասախոսությունը։ Նա խոսեց սպորտի հոգեբանության գործիքների և մոտեցումների մասին՝ ընդգծելով, որ մտավոր պատրաստվածությունը կարևոր ռեսուրս է, որն օգնում է մարզիկին և մարզչին հանդես գալ որպես մեկ ամբողջություն և առավելություն ստանալ մրցումներում։









