Գոռ Ներսիսյանը և Յուրա Զալյանը ստացել են 2025 թ. աշխարհի առաջնությանը մասնակցելու վարկանիշ:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի կարատեի ազգային հավաքականի մարզիկներ Գոռ Ներսիսյանը և Յուրա Զալյանը 2025 թ. Եվրոպայի առաջնությունից ձեռք են բերել վարկանիշ՝ մասնակցելու ս․թ․ Նոյեմբերի 27-ից 30-ը Եգիպտոսի Կահիրե քաղաքում կայանալիք՝ Աշխարհի մեծահասակների առաջնությանը։
Յուրա Զալյանը կներկայացնի Հայաստանը -60կգ, Գոռ Ներսիսյանը՝ -84կգ քաշային կարգում։
Հավաքականի մյուս մարզիկները ս․թ․ հոկտեմբերի 17-ից 19-ը կմասնակցեն Ֆրանսիայի Փարիզ քաղաքում կայանալիք՝ 2025թ աշխարհի առաջնության որակավորման փուլին, որը հաղթահարելուց հետո նույնպես կարող են ստանալ Աշխարհի առաջնությանը մասնակցելու վարկանիշ։



