Սուրեն Հարությունյանը Փարիզում նվաճեց Աշխարհի առաջնության ուղեգիր

Սուրեն Հարությունյանը Փարիզում նվաճեց Աշխարհի առաջնության ուղեգիր։

Հայաստանի ազգային հավաքականը Փարիզում ձեռք բերեց Աշխարհի առաջնության իր 3-րդ ուղեգիրը` ի դեմս Սուրեն Հարությունյանի։

75 կգ քաշային կարգում հաղթելով որակավորման փուլի մենամարտերը` Սուրեն Հարությունյանը նոյեմբերին կմասնակցի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայանալիք ` Աշխարհի կարատեի մեծահասակների 2025թ առաջնությանը։

Ակնկալում ենք, որ Սուրեն Հարությունյանը Աշխարհի առաջնությունից նույնպես կվերադառնա հաղթական մեդալով։