Դրամական պարգևներ և շնորհակալագրեր՝ ՀԿԱՖ մարզիչներին, մրցավարներին և ղեկավար անձնակազմին

Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի տարեկան ամփոփիչ ժողովի ժամանակ, մրցավարական և մարզչական ակտիվ գործունեության և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև 2025 թ. Եվրոպայի կարատեի մեծահասակների առաջնության կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցության և աջակցության համար` ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի կողմից ֆեդերացիայի փոխնախագահ Սերյոժա Սարգսյանը, գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանը, գլխավոր մրցավար Արտյոմ Վասիլյանը, մարզիչները և մրցավարները նույնպես պարգևատրվեցին շնորհակալագրերով, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը և ավագ մարզիչ Սարգիս Հովսեփյանը` նաև դրամական պարգևներով.

🥋 Սարգիս Հովսեփյան — 200.000֏
🥋 Սերյոժա Մակարյան — 400.000֏

Շնորհավորում ենք մեր ղեկավար, մրցավարական և մարզչական անձնակազմին` ակտիվ գործունեության և մեծ նվիրումով կարատե մարզաձևը զարգացնելու համար։