Կարատեի պատանեկան և երիտասարդական հավաքականները՝ դեպի Եվրոպայի Մ21 առաջնություն

Հայաստանի կարատեի պատանիների և երիտասարդական հավաքականները` հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ, մեկնեցին Կիպրոս, որտեղ կմասնակցեն փետրվարի 6-ից 9-ը Լիմասոլ քաղաքում կայանալիք` Եվրոպայի մինչև 21 տարեկանների 53-րդ առաջնությանը։

Հավաքականի հետ մեկնել է նաև ֆեդերացիայի փոխնախագահ Սերյոժա Սարգսյանը։

Մաղթենք հաջողություն և հաղթական վերադարձ մեր մարզիկներին: