Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած Եվրոպայի կարատեի մինչև 21 տարեկանների 53-րդ առաջնության փակման արարողության ժամանակ Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Ժիրի Բոչեկը Կիպրոսի կարատեի ֆեդերացիայի նախագահ Ֆոտիս Մարաթովունիոտիսից ստանալով Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի դրոշը՝ այն փոխանցել է Եվրոպայի կարատեի մինչև 21 տարեկանների 54-րդ առաջնությունն ընդունող երկրի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին։
Եվրոպայի 2027 թ․ կարատեի մինչև 21 տարեկանների 54-րդ առաջնությունը անցկացվելու է Հայաստանում:







