Ոսկե և արծաթե մեդալներ WKF Youth Cup պատանեկան առաջնությունից

Ոսկե և արծաթե մեդալներ WKF Youth Cup պատանեկան առաջնությունից։

Այսօր, Խորվաթիայի Պորեչ քաղաքում անցկացվող WKF Youth Cup պատանեկան առաջնությունում մեր պատանի մարզիկները գրանցեցին փայլուն արդյունքներ։

🥇 Ալեքս Խաչատրյանը U12 -35 կգ քաշային կարգում դարձավ չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ, իսկ 🥈 Դանիել Մինասյանը U12 -40 կգ քաշային կարգում արժանացավ արծաթե մեդալի՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։

Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր հաղթանակներ։