ՀԿՖ պատանի և մեծահասակ մարզիկները Սոչիում կմասնակցեն միջազգային ուսումնամարզական հավաքի և առաջնության

🇦🇲🥋 Հայաստանի կարատեի ֆեդերացիայի պատանի և մեծահասակ մարզիկները մեկնեցին 🇷🇺 Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի օլիմպիական ավան, որտեղ հուլիսի 20-27-ը կայանալու է խոշոր միջազգային ուսումնամարզական հավաք և առաջնություն։

❗️ Նշենք նաև, որ ուսումնամարզական հավաքին հրավիրված է Հայաստանի կարատեի հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը, ով նույնպես անցկացնելու է ուսումնամարզական հավաք` բոլոր մարզիկների հետ։ Մեկ տեղում հավաքվել են նաև աշխարհի լավագույն մարզիկները։

Մեր մարզիկներին մաղթում ենք հաջողություն և հաղթանակով վերադարձ։