Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Հայաստան էր ժամանել Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի Կազմակերպչական կոմիտեի նախագահ Մարտոն Ֆալուսին։ Այցը կարևոր նշանակություն ուներ Հայաստանում նախատեսվող կարատեի Եվրոպայի առաջնության (2027 EKF Cadet, Junior & U21 Championships) նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների համակարգման համար։
Այցի ընթացքում Մարտոն Ֆալուսիի հետ անցկացվեցին մի շարք աշխատանքային հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ, որոնց ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց առաջիկա մրցումների կազմակերպման հիմնական ուղղություններին։
Այցը կարևոր քայլ էր Հայաստանում կայանալիք կարատեի Եվրոպայի առաջնության պատշաճ, բարձրակարգ և միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպման գործընթացում։






