Էդգար Մինասյանը՝ ՀԿՖ գլխավոր քարտուղար

Ուրախությամբ տեղեկացնում ենք նաև, որ սեպտեմբերի 25-ին կայացած Հայաստանի Կարատեի Ֆեդերացիայի ժողովի ժամանակ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել Էդգար Մինասյանը։

Մաղթում ենք նորանշանակ գլխավոր քարտուղարին արդյունավետ և հաջող աշխատանք՝ ի նպաստ հայկական կարատեի զարգացման և ֆեդերացիայի հետագա գործունեության։

Միաժամանակ մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նախկին գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանին` 7 տարվա ընթացքում կատարած մեծածավալ աշխատանքի, նվիրվածության և ֆեդերացիայի զարգացման գործում ունեցած ներդրման համար։