Հոկտեմբերի 2–4-ը, Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում, կանցկացվի WKF Karate One Series A միջազգային մրցաշարը՝ աշխարհի կարատեի կարևոր մրցումներից մեկը։
Այս հեղինակավոր մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Հայաստանի Կարատեի Ֆեդերացիայի մարզիկներ՝ Սուրեն Հարությունյանը, Սուրեն Քոսակյանը, Լենա Գյուլումյանը և Ելենա Գասպարյանը։
Թող այս մրցաշարը դառնա նոր հաղթանակների, նոր փորձի և մեծ ձեռքբերումների սկիզբ։
Հաջողություն մեր մարզիկներին։
Հաղթանակներով՝ առաջ, Հայաստան։

