Էդգար Մինասյանը ստացել է WKF Kumite Judge A կարգի որակավորում

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Էդգար Մինասյանը` Լեհաստանի Բիելսկո-Բիալա քաղաքում ընթացքող Աշխարհի կարատեի Մ21 տարեկանների առաջնության նախօրեին հաջողությամբ հանձնելով մրցավարական որակավորման քննությունը` ստացել է WKF Kumite Judge A կարգի որակավորում։

Շնորհավորում ենք Էդգար Մինասյանին և մաղթում նոր բարձունքներ։