Միջազգային

ՀԿՖ մրցավարներ Արտյոմ Վասիլյանը և Էդգար Մինասյանը բարձրացրեցին իրենց միջազգային որակավորման աստիճանը

ՀԿՖ մրցավարներ Արտյոմ Վասիլյանը և Էդգար Մինասյանը բարձրացրեցին իրենց միջազգային որակավորման աստիճանը

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արտյոմ Վասիլյանը և միջազգային կարգի մրցավար Էդգար Մինասյանը Լեհաստանում տեղի ունեցած՝ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության նախօրեին հաջողությամբ հանձնել են մրցավարական որակավորման քննությունները կումիտե մրցաձևից և…

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արտյոմ Վասիլյանը և միջազգային կարգի մրցավար Էդգար Մինասյանը Լեհաստանում տեղի ունեցած՝ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության նախօրեին հաջողությամբ հանձնել են մրցավարական որակավորման քննությունները կումիտե մրցաձևից և բարձրացրել իրենց միջազգային որակավորման աստիճանները։

Արտյոմ Վասիլյանը, ով ուներ EKF Referee B կարգ, դարձավ EKF Referee A:

Էդգար Մինասյանը, ով ուներ EKF Judge B կարգ, դարձավ EKF Judge A:

Շնորհավորում ենք մեր մրցավարներին և ցանկանում նորանոր վերելքներ։

Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի կազմակերպչական կոմիտեի նախագահ Մարտոն Ֆալուսիի այցը Հայաստան

Միջազգային

Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի կազմակերպչական կոմիտեի նախագահ Մարտոն Ֆալուսիի այցը Հայաստան

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Հայաստան էր ժամանել Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի Կազմակերպչական կոմիտեի նախագահ Մարտոն Ֆալուսին։ Այցը կարևոր նշանակություն ուներ Հայաստանում նախատեսվող կարատեի Եվրոպայի առաջնության (2027 EKF Cadet, Junior & U21 Championships) նախապատրաստական և կազմակերպչական…

Կարդալ ավելին