Միջազգային

ՀԿՖ մրցավար Էդգար Մինասյանը կրկին բարձրացրել է իր մրցավարական որակավորման աստիճանը

ՀԿՖ մրցավար Էդգար Մինասյանը կրկին բարձրացրել է իր մրցավարական որակավորման աստիճանը

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի կարատեի ֆեդերացիայի մրցավար, միջազգային կարգի մրցավար Էդգար Մինասյանը ԱՄԷ Ֆուջեյրա քաղաքում կայանալիք` Karate1 Youth League — Fujairah 2025 առաջնության նախօրեին հաջողությամբ հանձնել է WKF (World Karate Federation) մրցավարական որակավորման քննությունները…

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի կարատեի ֆեդերացիայի մրցավար, միջազգային կարգի մրցավար Էդգար Մինասյանը ԱՄԷ Ֆուջեյրա քաղաքում կայանալիք` Karate1 Youth League — Fujairah 2025 առաջնության նախօրեին հաջողությամբ հանձնել է WKF (World Karate Federation) մրցավարական որակավորման քննությունները թե’ կումիտե, թե’ կատա մրցաձևերից և բարձրացրել իր մրցավարական որակավորման աստիճանը։

Էդգար Մինասյանը, ով ուներ EKF Kumite Judge A կարգ, դարձավ WKF Kumite Judge B և WKF Kata Judge B:

Շնորհավորում ենք մեր մրցավարին և ցանկանում նորանոր վերելքներ։

Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի կազմակերպչական կոմիտեի նախագահ Մարտոն Ֆալուսիի այցը Հայաստան

Միջազգային

Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի կազմակերպչական կոմիտեի նախագահ Մարտոն Ֆալուսիի այցը Հայաստան

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Հայաստան էր ժամանել Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի Կազմակերպչական կոմիտեի նախագահ Մարտոն Ֆալուսին։ Այցը կարևոր նշանակություն ուներ Հայաստանում նախատեսվող կարատեի Եվրոպայի առաջնության (2027 EKF Cadet, Junior & U21 Championships) նախապատրաստական և կազմակերպչական…

Կարդալ ավելին