Միջազգային

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը. ՀՀ ԿԳՄՍՆ

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը. ՀՀ ԿԳՄՍՆ

https://escs.am/am/news/28482?fbclid=

Մայիսի 7-11-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ:

Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ:

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ առաջնության շրջանակում Երևանում կանցկացվի նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը:

«Պատրաստ ենք լավագույնս իրականացնել առաջնության կազմակերպումը, ինչպես նաև ապահովել մեր մարզիկների պատշաճ մասնակցությունը: Վստահ ենք, որ այս միջոցառումը մարզական մեծ տոն կդառնա»,- նշել է Վազգեն Հարությունյանը:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին: Եզրափակիչ մենամարտերը կանցկացվեն մայիսի 10-ին և 11-ին։

Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի կազմակերպչական կոմիտեի նախագահ Մարտոն Ֆալուսիի այցը Հայաստան

Միջազգային

Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի կազմակերպչական կոմիտեի նախագահ Մարտոն Ֆալուսիի այցը Հայաստան

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Հայաստան էր ժամանել Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի Կազմակերպչական կոմիտեի նախագահ Մարտոն Ֆալուսին։ Այցը կարևոր նշանակություն ուներ Հայաստանում նախատեսվող կարատեի Եվրոպայի առաջնության (2027 EKF Cadet, Junior & U21 Championships) նախապատրաստական և կազմակերպչական…

Կարդալ ավելին