Միջազգային

ՀԿՖ նախագահ Վազգեն Հարությունյանը՝ 2027 թ. Երևանում կայանալիք Եվրոպայի Մ21 առաջնության մասին

ՀԿՖ նախագահ Վազգեն Հարությունյանը՝ 2027 թ. Երևանում կայանալիք Եվրոպայի Մ21 առաջնության մասին

ՀԿՖ նախագահ Վազգեն Հարությունյանը Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի համաժողովին խոսել է 2027 թ. Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության մասին՝ ներկայացնելով Հայաստանը և հայկական կողմի նախապատրաստական աշխատանքները։

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ընթացող՝ Եվրոպայի մեծահասակների 61-րդ առաջնության նախօրեին տեղի է ունեցել ԵԿԳ հերթական համաժողովը, որի ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի Կարատեի Ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը՝ անդրադարձ կատարելով Եվրոպայի 2027 թ. Մ21 առաջնությանը, որը կանցկացվի Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Նշենք, որ Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ղեկավար կազմը, ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական երկրների կարատեի ֆեդերացիաների նախագահները շատ տպավորված են մնացել 2025 թ. Եվրոպայի մեծահասակների առաջնությունից, որը նույնպես տեղի է ունեցել Երևանում՝ այն համարելով կարատեի պատմության մեջ լավագույն և բարձր մակարդակով կազմակերպված միջոցառումներից մեկը։

Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի կազմակերպչական կոմիտեի նախագահ Մարտոն Ֆալուսիի այցը Հայաստան

Միջազգային

Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի կազմակերպչական կոմիտեի նախագահ Մարտոն Ֆալուսիի այցը Հայաստան

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Հայաստան էր ժամանել Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի Կազմակերպչական կոմիտեի նախագահ Մարտոն Ֆալուսին։ Այցը կարևոր նշանակություն ուներ Հայաստանում նախատեսվող կարատեի Եվրոպայի առաջնության (2027 EKF Cadet, Junior & U21 Championships) նախապատրաստական և կազմակերպչական…

Կարդալ ավելին