Ազգային հավաքական

ՀԿՖ պատանի և մեծահասակ մարզիկները Սոչիում կմասնակցեն միջազգային ուսումնամարզական հավաքի և առաջնության

ՀԿՖ պատանի և մեծահասակ մարզիկները Սոչիում կմասնակցեն միջազգային ուսումնամարզական հավաքի և առաջնության

🇦🇲🥋 Հայաստանի կարատեի ֆեդերացիայի պատանի և մեծահասակ մարզիկները մեկնեցին 🇷🇺 Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի օլիմպիական ավան, որտեղ հուլիսի 20-27-ը կայանալու է խոշոր միջազգային ուսումնամարզական հավաք և առաջնություն։

❗️ Նշենք նաև, որ ուսումնամարզական հավաքին հրավիրված է Հայաստանի կարատեի հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը, ով նույնպես անցկացնելու է ուսումնամարզական հավաք` բոլոր մարզիկների հետ։ Մեկ տեղում հավաքվել են նաև աշխարհի լավագույն մարզիկները։

Մեր մարզիկներին մաղթում ենք հաջողություն և հաղթանակով վերադարձ։

ՀԿՖ կրտսեր տարիքի մարզիկները Խորվաթիայում մասնակցում են ամենամյա խոշոր ճամբարի

Ազգային հավաքական

ՀԿՖ կրտսեր տարիքի մարզիկները Խորվաթիայում մասնակցում են ամենամյա խոշոր ճամբարի

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի կրտսեր տարիքի մարզիկները հունիսի 27-ից հուլիսի 1-ը Խորվաթիայի Պորեչ քաղաքում մասնակցում են ամենամյա խոշոր ճամբարի, որին ներկա են մարզիկներ` շուրջ 60 երկրներից, իսկ ճամբարին հաջորդելու է Karate One Youth League պաշտոնական առաջնությունը։

Կարդալ ավելին
Սուրեն Հարությունյանը կմասնակցի Karate One Premier League — Rabat 2026 պաշտոնական առաջնությանը

Ազգային հավաքական

Սուրեն Հարությունյանը կմասնակցի Karate One Premier League — Rabat 2026 պաշտոնական առաջնությանը

Հայաստանի կարատեի մեծահասակների հավաքականի մարզիկ Սուրեն Հարությունյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ, մեկնել է Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթ` մասնակցելու հունիսի 12-14-ը կայանալիք Karate One Premier League — Rabat 2026 պաշտոնական առաջնությանը։

Կարդալ ավելին