Պատմություն

Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիան հիմնադրվել է 1988թ.: Հիմնադիրն ու ֆեդերացիայի նախագահը եղել է Գրիգոր Միքայելյանը (Շիհան, 8-րդ դան), ով նախագահել է մինչև 2019թ.մարտ ամիսը:
1993թ. Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիան անդամագրվել է Աշխարհի կարատեի ֆեդերացիային (WKF) և առ այսօր հանդիսանում էWKF-ի միակ ներկայացուցիչը Հայաստանում, ունի իրավունք մասնակցելու WKF-ի բոլոր պաշտոնական մրցաշարերին, աշխարհի առաջնություններին, ինչպես նաև հանդիսանալով EKF-ի 
(Եվրոպայի կարատեի ֆեդերացիա) անդամ՝Եվրոպայի առաջնություններին: 
WKF-ի կարատեն ճանաչված է նաև որպես օլիմպիական մարզաձև, հետևաբար Հայաստանում էլ օլիմպիական կարատեն ներկայացնում է միայն Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիան:
2019թ. մարտին Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Վազգեն Հարությունյանը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է Կարեն Վարդանյանը:
Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիայի կազմում ընդգրկված են 29 անդամ կազմակերպություններ: