Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան հիմնադրվել է 1988 թ.: Հիմնադիրն ու ֆեդերացիայի նախագահը եղել է Գրիգոր Միքայելյանը (Շիհան, 8-րդ դան), ով նախագահել է մինչև 2019 թ. մարտ ամիսը:
1993թ. Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան անդամագրվել է Աշխարհի Կարատեի Ֆեդերացիային (WKF) և առ այսօր հանդիսանում է WKF-ի միակ ներկայացուցիչը Հայաստանում, ունի իրավունք մասնակցելու WKF-ի բոլոր պաշտոնական մրցաշարերին, աշխարհի առաջնություններին, ինչպես նաև հանդիսանալով EKF-ի
(Եվրոպայի Կարատեի Ֆեդերացիա) անդամ՝ Եվրոպայի առաջնություններին:
WKF-ի կարատեն ճանաչված է նաև որպես օլիմպիական մարզաձև, հետևաբար Հայաստանում էլ օլիմպիական կարատեն ներկայացնում է միայն Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան:
2019 թ. մարտին Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Վազգեն Հարությունյանը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է Կարեն Վարդանյանը:
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի կազմում ընդգրկված են 29 անդամ կազմակերպություններ: