Ավանդական /Դեն-Տո/ Շոտոկան կարատե-Դո ֆեդերացիայի թիմը մասնակցել է JKA Europe 14 -րդ մրցաշարին

Հայաստանի Կարատեի Ազգային ֆեդերացիայի անդամ հանդիսացող՝ Ավանդական /Դեն-Տո/ Շոտոկան կարատե-Դո ֆեդերացիայի թիմը մասնակցել է JKA Europe 14 -րդ մրցաշարին, որը տեղի է ունեցել Չեխիայի Կադան քաղաքում: Մեր ընտրանին հանդես է եկել 10 մարզիկներով: Աղջիկների անհատական մենապայքարում Ju kumite ձևով Անի Բաղրամյանը 11-12 տարիքային խմբում գրավել է 3-րդ տեղը: Տղաների թիմային մրցաձևում 12-13 տարեկանների խմբում Ju և Shobu ipun մրցաձևով մեր տղաները գրավել են 3-րդ տեղը, իսկ 10-11 տարեկանների խմբում նույն մրցաձևով մեր տղաները հասել են մինչև եզրափակիչ՝ պարտվելով միայն Ռուսաստանի Դաշնության թիմին և գրավելով 2-րդ տեղը:
Ընդհանուր հաշվարկով մեր մարզիկները մրցաշարից բերել են 7 մեդալ: Մրցաշարին որպես մրցավարներ մեր կողմից մասնակցել են նաև Մկրտիչ Հախվերդյանը և Արտյոմ Վանեսյանը: