Ս.թ. հունիսի 9-ին Երևանի Գրիգոր Լուսավորիչի 7 հասցեում, Մայակովսկու անվան դպրոցի մարզադահլիճում տեղի կունենա Հայաստանի Կարատեի Ազգային ֆեդերացիայի անդամ հանդիսացող՝ Վարդանյան Դո-Ջո ակումբի բաց առաջնությունը, որին կմասնակցեն մոտ 170 մարզիկներ Հայաստանի Կարատեի Ազգային ֆեդերացիայի անդամ հանդիսացող 15 ֆեդերացիաներից, ակումբներից և մարզադպրոցներից:
Բաց առաջնության մեկնարկը կլինի առավոտյան ժամը 10:00-ին:
Ցանկացողներին սիրով հրավիրում ենք դիտելու: Մուտքն ազատ է: