Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիայի մարզիկները Batumi Open-2019 միջազգային մրցաշարից վերադարձել են մեդալներով

Ս.թ. հունիսի 10-11-ին Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցած` Batumi Open-2019 միջազգային բաց մրցաշարին մասնակցել են նաև Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիայի անդամ հանդիսացող` Արարատի մարզի կարատեի ֆեդերացիայի, Շիրակի մարզի կարատեի ֆեդերացիայի, Վայոց Ձորի մարզի կարատեի ֆեդերացիայի և Սյունիքի մարզի կարատեի ֆեդերացիայի մարզիկները՝ մարզիչներ Անդրանիկ Հարությունյանի, Վաղարշակ Շուխյանի, Յուրա Վարդանյանի և Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Մեր մարզիկներից հաղկան տեղեր և մեդալներ են նվաճել.
Աղջիկներից՝
Ալիսա Գրիգորյանը՝ 16-17 տարեկանների -53կգ. կարգում՝ 2-րդ տեղ
Տղաներից՝
Ալեքս Խաչատրյանը՝ 6-7 տարեկանների +23կգ. կարգում՝ 3-րդ տեղ,
Սերժ Պապյանը՝ 8-9 տարեկանների -22կգ. կարգում 3-րդ տեղ,
Հակոբ Թադևոսյանը՝ 8-9 տարեկանների -30կգ. կարգում՝ 3-րդ տեղ,
Գուրգեն Ղումաշյանը՝ 12-13 տարեկանների -45կգ. կարգում՝ 3-րդ տեղ,
Կառլեն Մաթևոսյանը՝ 16-17 տարեկանների -61կգ. կարգում՝ 2-րդ տեղ,
Ալեն Պետրոսյանը՝ 16-17 տարեկանների -68կգ. կարգում՝ 2-րդ տեղ,
Ռուդիկ Շուխյանը՝ 16-17 տարեկանների -76կգ. կարգում 3-րդ տեղ,
Էդգար Գրիգորյանը՝ 18+ տարեկանների -67կգ. կարգում՝ 3-րդ տեղ:
Նշենք նաև, որ Ռուդիկ Շուխյանը, ով պայքարում էր -76կգ. քաշային կարգում, ընդամենը 63կգ. քաշ ունի, սակայն առաջին օրը ստանալով թունավորում՝ չի կարողացել մասնակցել, ապա մենամարտել է ավելի ծանր քաշայինների հետ: