Ս.թ. օգոստոսի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիայի հերթական ժողովը, որին մասնակցեցին ֆեդերացիայի ղեկավար կազմն ու անդամ-կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացվեց ս.թ. սեպտեմբերի 14-15-ին կայանալիք՝ Հայաստանի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների 31-րդ առաջնության կանոնադրությունը, քննարկվեցին առաջնության անցկացման հետ կապված հարցեր: Ներկայացվեց նաև WKF-ի կողմից ընդունված՝ «ԱԿՖ անվտանգ սպորտի քաղաքականություն» փաստաթուղթը:
Այնուհետև տեղի ունեցան գլխավոր քարտուղարի ընտրություններ: Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Կարեն Վարդանյանը ընտրվեց Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիայի Գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Տեղի ունեցան նաև մեծահասակների և երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչների նշանակումներ: Ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի կողմից Հայաստանի կարատեի մեծահասակների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Արման Մակյանը, իսկ երիտասարդական ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ Սերյոժա Մակարյանը: