ՀԿԱՖ-ն կազմակերպել է Մրցավարական սեմինար, որը անց է կացրել WKF-ի միջազգային կարգի մրցավար Օլգա Նիկուլինան

Ս.թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիան Օլիմպավանում կազմակերպել է Մրցավարական սեմինար ֆեդերացիայի մրցավարների համար, որը անց է կացրել Ուկրաինայից հրավիրված՝ WKF-ի միջազգային կարգի մրցավար Օլգա Նիկուլինան: ՀԿՖ մրցավարները ծանոթացել են WKF-ի ամենավերջին կանոնադրական փոփոխություններին:
Սեպտեմբերի 14-15-ին Երևանի Դինամո մարզահամալիրում անց է կացվում Մանկապատանեկան, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների կարատեի Հայաստանի 31-րդ առաջնությունը: