Հայ կարատեիստները կմասնակցեն Իրանի Urmia Open մրցաշարին

Հայաստանի կարատեի Ազգային Ֆեդերացիայի ընտրանին Հայաստանի Մեծահասակների և Երիտասարդական ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Արման Մակյանի և Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ մեկնում են Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ ս.թ. սեպտեմբերի 18-24-ին կմասնակցեն Ուրմիա քաղաքում կայանալիք՝ International Solidarity and Friendship 15th Urmia Open Karate Championship բաց մրցաշարին:
Մաղթենք հաջողություն մեր մարզիկներին: