![](https://karate.am/wp-content/uploads/2019/12/73420363_2632713850154789_1186437372095496192_n-1.jpg)
Հայաստանի կարատեի Ազգային Ֆեդերացիայի ընտրանին ֆեդերացիայի մեծահասակների գլխավոր մարզիչ Արման Մակյանի գլխավորությամբ մեկնել է Միացյալ Արաբական Էմիրություններ՝ մասնակցելու ս.թ. նոյեմբերի 15-17-ին Շարժա քաղաքում կայանալիք SHARJAH OPEN International Karate Championship միջազգային բաց մրցաշարին:
Մեր մարզիկները հանդես կգան հետևյալ տարիքային ու քաշային կարգելում.
Մհեր Ղազարյան՝ 14-15տ -52կգ
Անիտա Մակյան՝ մեծահասակներ -68կգ
Դավիթ Մակյան՝ մեծահասակներ -75կգ
Միքայել Արշակյան՝ մեծահասակներ +84կգ