Երկու մեդալ՝ Շարժայում կայացած կարատեի միջազգային մրցաշարից

Ս.թ. նոյեմբերի 15-17-ին Միացյալ Արաբական Էմիրություններում կայացած՝ SHARJAH OPEN International Karate Championship միջազգային բաց մրցաշարում Հայաստանի կարատեի Ազգային Ֆեդերացիայի ընտրանին հանդես եկավ հաջողությամբ՝ իր հետ բերելով 2 մեդալ: Մհեր Ղազարյանը 14-15 տարեկանների -52կգ. քաշային կարգում գրավեց 1-ին տեղը՝ հանդես գալով 5 փուլ: Անիտա Մակյանը 18+ տարիքային խմբի -68կգ քաշային կարգում գրավեց 2-րդ տեղը՝ հանդես գալով 3 փուլ: Դավիթ Մակյանը 18+ տարիքային խմբի -75կգ. քաշային կարգում գրավեց 5-րդ տեղը՝ հանդես գալով 5 փուլ, իսկ Միքայել Արշակյանը 18+ տարիքային խմբի 84+կգ. քաշային կարգում հանդես եկավ 3 փուլ՝ հաղթելով առաջին երկուսում և պարտվելով 3-րդ փուլում:
Հայաստանի ընտրանին միջազգային մրցաշարի մեկնել էր Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի և ֆեդերացիայի մեծահասակների գլխավոր մարզիչ Արման Մակյանի գլխավորությամբ: Ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը Աշխարհի կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ, Միացյալ արաբական էմիրությունների կարատեի ֆեդերացիայի նախագահ գեներալ Նասեր Ալ Ռազուքի հետ ձեռք բերեց նաև հետագա համագործակցության համաձայնություն, ինչը կնպաստի հայկական կարատեի զարգացմանը և նոր հնարավորություններ կստեղծի հայ երիտասարդ մարզիկների համար: