Կարատեն ներառվել է 2022թ. Պատանեկան Օլիմպիական խաղերում

Ինչպես տեղեկացնում է Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի (WKF) գրասենյակը՝ կարատեն ներառված է նաև հաջորդ Պատանեկան Օլիմպիական խաղերում, որոնք կանցկացվեն 2022թ. Սենեգալի մայրաքաղաք Դակարում: Սա արդեն երկրորդ անգամն է, երբ մեր մարզաձևը մասնակցելու է Պատանեկան օլիմպիական խաղերին, առաջինը հաջողությամբ անցկացվեց Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում 2018թ.:
2022թ. Պատանեկան Օլմպիական խաղերում կարատե մարզաձևի համար հստակ ժամկետները դեռ սահմանված չեն, ընդհանուր առմամբ խաղերը ծրագրված են անկացնել ս.թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 15-ին, սակայն արդեն հայտնի է, որ Դակարում կարատեի մրցումները կանցկացվեն նույն ձևաչափով, որով անց են կացվել Բուենոս Այրեսում՝ կումիտե 3 կարգերով ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների համար: Գլխավոր տարբերությունը նրանում է, որ մասնակիցների քանակը կավելացվի և կհասցվի մինչև 12-ի յուրաքանչյուր կարգում, Բուենոս Այրեսում յուրաքանչյուր կարգում 8 մասնակից էր: