Արծաթե մեդալ Եվրոպայի առաջնությունից

Հունգարիայի Բուդապեշտ մայրաքաղաքում ս.թ. փետրվարի 6-ից 9-ը տեղի ունեցած՝ Պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակաների կարատեի Եվրոպայի (EKF) 47-րդ առաջնությունում, որին մասնակցեց նաև Հայաստանի կարատեի ազգային հավաքականը, հայ կարատեիստ Մհեր Ղազարյանը անհատական կումիտե մրցակարգում 14-15 տարեկանների -52կգ. քաշային կարգում հաղթելով 5 մենամարտ և դուրս գալով եզրափակիչ՝ գրավեց 2-րդ տեղը, դառնալով Եվրոպայի արծաթե մեդալակիր:
Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիան շնորհավորում է Մհեր Ղազարյանին և հայկական կարատեի բոլոր երկրպագուներին այս ձեռքբերման համար և մաղթում նորանոր հաջողություններ: