Կարատեի օնլայն բաց առաջնություն ս.թ. մայիսի 7-ից 14-ը

Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիան ս.թ.մայիսի 7-ից 14-ը միջազգային Uventex հարթակում կանցկացնի կարատեի օնլայն բաց առաջնություն կատա մրցաձևով: Առաջնությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացող մարզիկները և վետերաններն առանց տարիքային սահմանափակման: Մասնակցել կարող են ինչպես Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիայի անդամ, այնպես էլ ֆեդերացիայի անդամ չհանդիսացող այլ ֆեդերացիաների ու կազմակերպությունների մարզիկներ ու վետերաններ, նաև մարզիկներ այլ երկրներից:
Մասնակիցների գրացումը արդեն մեկնարկել է: Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝ https://myuventex.com/?fbclid=IwAR1ONBrtouyKeqJ1ozryqNCpERfphAmHGofGyAaXiw8lh6r-fjKVKBU8198#login;id=104500;eventType=SuperEvent