Open Armenia կարատեի միջազգային օնլայն բաց մրցաշարի արդյունքները

Uventex միջազգային օնլայն հարթակում ամփոփվեցին ս.թ. օգոստոսի 10-ին մեկնարկած՝ Kata-Kumite Open Armenia Online Karate Tournament կարատեի միջազգային օնլայն բաց մրցաշարի արդյունքները: Մրցաշարը անցկացվեց օնլայն կատա և օնլայն կումիտե մրցաձևերով, մասնակցեցին 47 մարզիկներ 12 պետություններից՝ Հայաստան, Ղազախստան, ԱՄՆ, Եգիպտոս, Ռուսաստանի Դաշնություն, Սաուդյան Արաբիա, Լեհաստան, Կանադա, Չիլի, Վրաստան, Ճապոնիա, Միացյալ Արաբական Էմիրություններ: Հայաստանից մասնակցած 16 մարզիկները գրանցեցին հետևյալ արդյունքները.
Տղաների կատա 35-45 տարիքային խմբում Արման Սարգսյանը (Վանաձորի կարատեի ֆեդերացիա) գրավեց 2-րդ տեղը:
Տղաների կատա 45+ տարիքային խմբում Գարեգին Եփրեմյանը (Արմավիրի մարզի կարատեի ֆեդերացիա) գրավեց 1-ին տեղը, Շահեն Բաբայանցը (Սյունիքի մարզի կարատեի ֆեդերացիա)՝ 2-րդ տեղը:
Աղջիկների կատա 10-11 տարիքային խմբում Թինա Հակոբյանը (Սյունիքի մարզի կարատեի ֆեդերացիա) գրավեց 1-ին տեղը:
Տղաների կումիտե 6-7 տարիքային խմբում Տիգրան Բարսեղյանը (Սյորինրյու կարատեի ֆեդերացիա) գրավեց 1-ին տեղը:
Տղաների կումիտե 8-9 տարիքային խմբում Էդմոնդ Դանիելյանը (Սյորինրյու կարատեի ֆեդերացիա) գրավեց 1-ին տեղը, Գրիշա Հարությունյանը (Նոյ կարատեի ակումբ)՝ 2-րդ տեղը, Սամվել Եսայանը (Սյորինրյու կարատեի ֆեդերացիա)՝ 3-րդ տեղը:
Տղաների կումիտե 10-11 տարիքային խմբում Գոռ Ավդալյանը (Նոյ կարատեի ակումբ) գրավեց 1-ին տեղը, Կարո Ներսիսյանը (Երևանի Շոտոկոն կարատեի ակումբ)՝ 2-րդ տեղը, Սարգիս Պողոսյանը (Սյորինրյու կարատեի ֆեդերացիա)՝ 3-րդ տեղը:
Տղաների կումիտե 14-15 տարիքային խմբում Տիգրան Նիկողոսյանը (Երևանի Շոտոկոն կարատեի ակումբ) գրավեց 1-ին տեղը:
Տղաների 16-17 տարիքային խմբում Գեղամ Նիկողոսյանը (Champions ակումբ) գրավեց 1-ին տեղը, Սուրեն Հարությունյանը (Champions ակումբ)՝ 2-րդ տեղը:
Աղջիկների կումիտե 8-9 տարիքային խմբում Ալիսա Վարդանյանը (Վարդանյան Դո-Ջո կարատեի ակումբ) գրավեց 1-ին տեղը, Աննա Կուրցինան (Վարդանյան Դո-Ջո կարատեի ակումբ)՝ 2-րդ տեղը:
Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիան շնորհավորում է բոլոր հաղթողներին և մաղթում նորանոր հաղթանակներ: