Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի նախաձեռնությամբ ս․թ․ մարտի 6-ին ՄԻԿԱ մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի կարատեի մեծահասակների 33-րդ առաջնությունը։ Կորոնավիրուսային դադարից հետո սա առաջին խոշոր նման միջոցառումն էր, որը նաև հայկական կարատեի զարգացման նոր փուլի մեկնարկն է հանդիսանում։Հայաստանի առաջնությանը հանդես եկան ՀԿԱՖ անդամ ֆեդերացիաների և ակումբների ուժեղագույն մարզիկները Երևանից, մարզերից և Արցախից։Հայաստանի կարատեի նոր չեմպիոններ դարձան կամ իրենց չեմպիոնական կոչումը վերահաստատեցին․Կատա մրցակարգում՝ Միխայիլ Մխիթարյանը Արցախի կարատեի ֆեդերացիայից,Կումիտե մրցակարգում աղջիկների -50կգ․ քաշային՝ Ելենա Գասպարյանը Champions ակումբից,աղջիկների -68կգ․ քաշային կարգում՝ Անիտա Մակյանը Սյորինրյու կարատեի ֆեդերացիայից,տղաների -60կգ․ քաշային կարգում՝ Գեղամ Նիկողոսյանը Champions ակումբից,-67կգ․ քաշային կարգում՝ Սերգեյ Դալլաքյանը Վադորյու կարատեի ֆեդերացիայից,-75կգ․ քաշային կարգում՝ Դավիթ Մակյանը Սյորինրյու կարատեի ֆեդերացիայից,-84կգ․ քաշային կարգում՝ Մկրտիչ Ղազարյանը Երևանի Մարտարվեստների ակումբից,+84կգ․ քաշային կարգում՝ Ազատ Գալստյանը Երևանի Մարտարվեստների ակումբից։
Միխայիլ Մխիթարյան
Անիտա Մակյան
Գեղամ Նիկողոսյան
Սերգեյ Դալլաքյան
Դավիթ Մակյան
Մկրտիչ Ղազարյան (աջից)
Ազատ Գալստյան