Առաջին անգամ Հայաստանում՝ Yerevan Open

‼ Ուշադրություն ‼ Առաջին անգամ Երևանում, Դինամո մարզահամալիրում ս.թ. հուլիսի 2-ից 4-ը տեղի կունենա WKF օլիմպիական կարատեի միջազգային բաց մրցաշար՝ Yerevan Open, որն այսուհետ կդառնա ամենամյա: Մրցաշարին մասնակցելու հայտեր են ներկայացնում Հայաստանի և Արցախի բոլոր մարզային ֆեդերացիաների և ակումբների լավագույն մարզիկները և մարզիկներ, մրցավարներ 10-ից ավելի պետություններից (Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան, Ղազախստան, Իրան, Իրաք, Քուվեյթ, Հորդանան, Եգիպտոս, Լիբիա և այլն): Սա նոր էջ է հայկական կարատեի համար, որը հավակնում է դառնալ ամենամասսայական մարտարվեստը Հայաստանում :
Սիրով հրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին ներկա գտնվելու և լուսաբանելու Yerevan Open միջազգային բաց մրցաշարը, նաև բոլոր ցանկացողներին որպես հանդիսատես ներկա լինելու հուլիսի 3-ին և 4-ին Երևանի Դինամո մարզահամալիրում: Մուտքն ազատ է: