Բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում

Ս.թ. օգոստոսի 20-ից 22-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում տեղի ունեցած՝ Եվրոպայի (EKF) կարատեի պատանիների, երիտասարդների և U21 48-րդ առաջնությունում Հայաստանի հավաքականը վաստակեց 1 բրոնզե մեդալ 🇦🇲🥋🥉, Junior -76 կարգում Ռոբերտ Հովհաննիսյանը 5 մենամարտից 4-ը հաղթելով դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ գրավելով 3-րդ տեղը 🇦🇲🤛🔥:

Եվրոպայի (EKF) կարատեի պատանիների, երիտասարդների և U21 48-րդ առաջնությանը մասնակցել են 996 մարզիկներ 45 երկրից։